© 2019 by Megashin LLC

  • Facebook Social Icon

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Պատմություն

«Մեգա Շին» ՍՊ ընկերությունը, հիմնադրված 2005թ. որպես «Եվրոտրանս» ՍՊԸ, հայաստանյան շուկայում հայտնի և որպես արտադրական և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություն: Ընկերության պատկանող տնաշինական գործարանը, նախատեսված խոշոր պանելային շենքերի արտադրությոան համար տարեկան 400000 մ2 և 9 բալ սեյսմակայունությամբ, գտնվում է ք. Երևանում, նախկինում հայտնի է որպես «Ռումինական Տնաշինական Կոմբինատ»:

Հագեցվածություն

​Տնաշինական գործարանը կառուցվել է ռումինացիների կողմից, հագեցված է ռումինական, իտալական և գերմանական սարքավորումներով, համեմատաբար ամենանորն է և ամենահզորը տարածաշրջանում: Ընկերությունը հագեցված է վիբրոմամլման գերմանական հոսքագծերով, մետաղի պրոֆիլավորման անգլիական հոսքագծերով և բնական քարի մշակման հաստոցներով։